Հնդկաստանն ու Ադրբեջանը փորձում են հաղթահարել...

Հնդկաստանն ու Ադրբեջանը քայլեր են ձեռնարկում երկկողմ հարաբերությունները բարելավելու և տնտեսական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։ The Economic Times պարբերականի փոխանցմամբ՝ կողմերը հետաքրքրված են էներգետիկ ներդրումների ավելացմամբ և միջազգային տրանսպորտային նախագծերի զարգացմամբ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին, որը պետք է կապի Հնդկաստանը Ռուսաստանի և եվրասիական շուկաների հետ։ Նախկինում Նյու Դելիի և Բաքվի հարաբերություններում լարվածություն էր առաջացել Ադրբեջանի՝ Պակիստանի հետ սերտ համագործակցության պատճառով։ Այժմ կողմերը փորձում են տնտեսական շահերը դարձնել հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունը։ Այս զարգացումները կարևոր են նաև Հարավային Կովկասում ձևավորվող տրանսպորտային և աշխարհաքաղաքական հարաբերակցության տեսանկյունից։