Իրանի բենզալցակայանները՝ հաքերային հարձակման...

Իրանում բենզագազալցակայանների առնվազն 60%-ը խափանվել է վառելիքի քարտերի անսարքության հետևանքով․ հայտնում է Իրանի նավթի փոխնախարար Ջալիլ Սալարին․

«Բենզալցակայանների 60%-ը վառելիքի քարտեր կարդալու հետ կապված խնդիրներ է ունեցել: Աստիճանաբար անցում է կատարվում ձեռքով վառելիքի վաճառքին․ մենք լուծում ենք այդ հարցը», - մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը։ Սալարին դեռ չի հստակեցրել, թե կոնկրետ ինչն է անհաջողության պատճառ դարձել։

«Gonjeshke Darande» հաքերային խումբը պնդել է, որ իր կողմնակիցները կիբերհարձակում են իրականացրել Իրանի բենզալցակայանների վրա և այդպիսով խափանել դրանք։ Հաքերների պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան «տարածաշրջանում Իրանի և նրա սատելիտների ագրեսիայի»։