Իրանի ազգային անվտանգության քարտուղարը կայցել...

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին փետրվարի 10-ին կայցելի Մասկատ՝ Օմանի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Այցի ընթացքում Լարիջանին հանդիպումներ կունենա Օմանի Սուլթանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Ամերիկացի և իրանցի դիվանագետները փետրվարի 6-ին Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցություններ են անցկացրել Մասկատում Իրանի միջուկային խնդրի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ։

Հաջորդ բանակցությունների ամսաթիվը և վայրը դեռևս հայտնի չեն։