Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, սոցիալական ցանցերում գրել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր է հետևողականորեն ամրապնդել հարևանների հետ հարաբերությունները՝ հիմնված բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա»,- նշել է Բաղային։



