Իրանի արտգործնախարար. Պատերազմը չի լուծի Մերձ...

Ռազմական գործողությունների շարունակությունը չի լուծի Մերձավոր Արևելքի ճգնաժամը, Իսրայելի ղեկավարությունը պետք է հասկանա դա։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հասկանա, որ պատերազմը չի վերջացնի մերձավորարևելյան հակամարտությունը։ Պատերազմը շարունակելիս հնարավոր չի լինի ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը և ազատել պատանդներին»,- ասել է նա։