Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Հռոմ...

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ժամանել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի համար, հայտնել է Irna-ն։Արաղչին շաբաթ վաղ առավոտյան ժամանել է Հռոմ՝ քննարկելու Իրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը եւ այդ երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցները դադարեցնելու հարցը: Իրանական եւ ամերիկյան պատվիրակությունները բանակցությունների առաջին փուլն անցկացրել են Օմանում ապրիլի 12-ին, հիշեցրել է Mehr-ը։Արաղչին հայտնել է, որ բանակցություններն անցել են «արդյունավետ, հանգիստ եւ դրական մթնոլորտում»: Մեկնաբանելով բանակցությունները՝ ամերիկյան պաշտոնատար անձինք եւս հաստատել են, որ դրանք կառուցողական են եղել։