Իրանի առաջին նահանգն ամփոփել է իր շրջանում ան...

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Կոհգիլուե և Բոյեր Ահմադ նահանգը դարձավ առաջին իրանական շրջանը, որտեղ ամփոփվեցին նախագահական ընտրությունների վերջնական քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Կոհգիլուե և Բոյեր Ահմեդում ընտրություններին մասնակցությունը կազմել է 46,8 տոկոս։

Առողջապահության նախկին նախարար Փեզեշկիանը ստացել է ձայների 43,5 տոկոսը (123 հազար ձայն), հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ, պահպանողական Սայիդ Ջալիլին՝ 36,3 տոկոս (102,5 հազար ձայն), խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ 20% (56,7 հազար ձայն)։

Չորրորդ թեկնածուի՝ Ներքին գործերի նախարարության նախկին ղեկավար Մոստաֆա Փուրմոհամմադիի մասին տեղեկություն չի հաղորդվում։