Իրանի ռազմածովային ուժերի օժանդակ նավը Օմանի նեղուցում զորավարժությունների ժամանակ բռնկվել է Ջասկ նավահանգստից ոչ հեռու, տեղեկացնում է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով զինվորականներին։
Գործակալության տվյալներով՝ մի քանի օր առաջ Khark նավը, որի վրա նորակոչիկներ էին, դուրս էր եկել ուսուցողական նավարկության միջազգային ջրերում։ Նախօրեին նավի համակարգերից մեկում բռնկում էր տեղի ունեցել։ Կուրսանտները բարեհաջող ափհանվել են, ոչ ոք չի զոհվել։
Նավին օգնության են հասել հրշեջները, բայց հրդեհը հանգցնել նրանց չի հաջողվել։ Շուտով նավը խորտակվել է։ Հրդեհի պատճառները պարզվում են։