Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Շվեդիայում Ղուրանի ա...

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ երկրի իշխանությունները դատապարտում են Շվեդիայում Ղուրանի այրման ակցիան Կուրբան բայրամի օրերին։

«Սուրբ գրքերի անարգումը բռնության եւ ատելության հռետորաբանության (դիմելու) ապացույցն է եւ հակասում է ազնիվ արժեքներին, որ (դրված են) «մարդու իրավունքներ» հասկացության մեջ... ԻԻՀ կառավարությունը եւ ժողովուրդը, ինչպես եւ մյուս մուսուլմաններըը եւ առաջադեմ հայացքներ ունեցող մարդիկ (ամբողջ) աշխարհում չեն հանդուրժի նման վիրավորանքն ու վճռականորեն դատապարտում են այն»,- ասել է Քանաանին, տեղեկացվել է Իրանի ԱԳՆ Թելեգրամ-ալիքում։

Պաշտոնական ներկայացուցիչը Ղուրանի երկրորդ անգամ այրումը, մանավանդ այն օրերին, որոնք աշխարհի բոլոր մուսուլմանների համար կապված են հաջի (ուխտագնացություն Մեքքա) կատարման եւ Կուրբան բայրամի տոնի հետ, թույլ տալու Շվեդիայի որոշումն անվանել է «սադրիչ, անխոհեմ եւ անընդունելի»։

Նա Շվեդիային կոչ է արել կասեցնել սրբությունների անարգման հետագա փորձերը եւ լուրջ ուշադրություն դարձնել պատասխանատվությանը նման գործողությունների համար։