Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Կիպրոսի դեսպան...

Թեհրանում Կիպրոսի դեսպան Պետրոս Նակուզիսը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Կիպրոսի և ԱՄԷ պաշտոնյաների համատեղ հայտարարությունից հետո, որը Թեհրանը համարել է երկրի ներքին գործերին միջամտություն։

Ինչպես հայտնում է «Mehr»-ը՝ հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական Մոհամմադ Ալի Բեգը դեսպանին բողոքի նոտա է հանձնել։

«Մոհամմադ Ալի Բեգը շեշտել է, որ Աբու Մուսա, Մեծ Թունբ և Փոքր Թունբ կղզիները Իրանի տարածքի անբաժանելի մասն են, և երկրի պատմական, փաստացի և անվիճելի ինքնիշխանությունը դրանց նկատմամբ կասկածի ենթակա չէ։ Իրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ՝ նման հայտարարությունները համարելով ազգային ինքնիշխանության և պետությունների տարածքային ամբողջականության հարգանքի հիմնարար սկզբունքների խախտում», — նշում է «Mehr»-ը։