Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Էրդողանի հետ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Անկարա կատարած այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, հաղորդում է Mehr-ը։

Ավելի վաղ Աբդոլլահիանը բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ։

Թուրքիայի մայրաքաղաք ժամանելուն պես Աբդոլլահիանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։ «Թուրքիան հարեւան երկրներից մեկն է, որը լավագույն հարաբերություններն ունի իսլամական Իրանի հետ»,-ասել է նա՝ տեղեկացնելով, որ Թուրքիայում իր հանդիպումների ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։