Իրանի ԱԳ նախարար Արաղչին դրական է գնահատել ԱՄ...

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցների ընթացքում դրական է գնահատել փետրվարի 6-ին Մասկատում ԱՄՆ-ի հետ կայացած բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ ըստ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության՝ Արաղչին «բանակցություններն անվանել է լավ սկիզբ՝ միաժամանակ ընդգծելով ամերիկյան կողմի մտադրությունների և նպատակների նկատմամբ անվստահության վերացման անհրաժեշտությունը»: