Իրանի և Հայաստանի բարեկամության ասոցիացիան, որպես Իրանի ոչ կառավարական հասարակական կազմակերպություն, հայտարարում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ ենթարկվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի անօրինական հարձակման և ագրեսիայի։
Հպարտ իրանցիները իրանական Նոր տարին՝ Նովրուզը, դիմավորեցին բացահայտ հանցագործությունների, խաղաղ բնակչության և երեխաների սպանությունների, ինչպես նաև հիվանդանոցների, մշակութային կենտրոնների և պատմական հուշարձանների ռմբակոծությունների շարունակական պայմաններում։ Արդեն մոտ մեկ ամիս է, որ իրանցիները անսասան կամքով և բացառիկ խիզախությամբ պաշտպանում են իրենց անկախությունը, ազգային ինքնիշխանությունը և հնագույն հայրենիքը։ Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը, ով նույնպես խորապես սիրում էր Իրանը, կարողացել է բանաստեղծական խոսքով գեղեցիկ կերպով նկարագրել չարի դեմ պայքարը, որն այս օրերին համահունչ է իրանցիների պայքարին։
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ,
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ,
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ։
Երանի թե 250-ամյա պետությունն ու 78-ամյա բռնազավթիչ ռեժիմը ըմբռնեին այս ճշմարտությունը՝ Իրանը 7000 տարի է Իրան է եղե՜լ և կմնա՜ Իրանը։
Ըստ վերջին պաշտոնական տվյալների (մինչև մարտի 25-ը), Իրանում 85,176 քաղաքացիական միավոր ուղղակի կամ անուղղակի կերպով լուրջ վնասներ է կրել։ Վնասված քաղաքացիական օբյեկտների մեջ են՝ 64,583 բնակելի տուն և 19,694 խանութ ու առևտրային միավոր՝ երկրի տարբեր նահանգներում։ Բացի այդ, թշնամու ահաբեկչական հարձակումների հետևանքով լուրջ վնասներ են կրել 282 բուժական, դեղագործական, առողջապահական և շտապօգնության կենտրոններ, ինչպես նաև 600 դպրոց։
Այս պայմաններում մենք, որպես Իրանի հասարակական կարծիքի մի հատված, ակնկալում ենք, որ մեր բարեկամ, եղբայրական և հարևան երկրների կառավարություններն ու ժողովուրդները հանդես գան շատ ավելի հստակ և սկզբունքային դիրքորոշմամբ՝ այս անսանձ օրինախախտության և պատմական անարդարության դեմ անտարբեր չմնալու համար։
Իրան-Հայաստան բարեկամության ասոցիացիան կոչ է անում՝ ասոցիացիայի հարգարժան հայ գործընկերներին և բարեկամներին, քաղաքական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին, իրանագետներին, լրագրողներին, վերլուծաբաններին, վերլուծական կենտրոնների և հետազոտական հաստատությունների ղեկավարներին, սոցիալական ցանցերում գործող բլոգերներին, հասարակական հեղինակություններին և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդի բոլոր շերտերին, որ այս զգայուն ու վճռորոշ պահին առավել հստակ ու գործուն կերպով կանգնեն մեր կողքին՝ վկայելով Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը։
Մենք ակնկալում ենք, որ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, հրապարակումներում ու վերլուծություններում, ինչպես նաև Իրանի ժողովրդի դեմ պարտադրված պատերազմի վերաբերյալ տեղեկատվության լուսաբանման և տարածման ընթացքում ժամանակին, արդարացի, հստակ և անմիջական կերպով կներկայացվի պատերազմի իրական պատկերը։
Հարկ է նշել, որ այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Միացյալ Նահանգներում, հնչում են սուր քննադատություններ Իրանի ժողովրդի, հատկապես երեխաների և ուսանողների սպանությունների վերաբերյալ, որոնք հենց ամերիկյան զինվորների և սիոնիստական բանակի կողմից են հրահրվել, այդ նույն ժամանակահատվածում, Իրանի քաղաքացիների մի փոքր խումբ, որոնք դավաճան են իրանական ազգի սրբազան իդեալներին, ազատորեն բողոքի ցույցեր են անցկացնում Երևանում՝ սպառնալով պատերազմ սկսել Իսրայելի և Ամերիկայի օգտին և իրականացնելով մահափորձեր, անցկացնելով հանրահավաքներ և երթեր: Այդ հայրենիքի դավաճանները առանց որևէ խոչընդոտի հանդիպում են կազմակերպում Երևանում՝ հարգանքի տուրք մատուցելու Միացյալ Նահանգների կողմից նախաձեռնված պատերազմում զոհված ամերիկացի թշնամու զինվորներին, ինչը սպառնում է Իրանի Իսլամական Հանրապետության շահերին և ազգային անվտանգությանը, ինչը ցավալի է: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետության բարեկամ և հարևան երկրի կառավարությունը չի' կոտրի իրանցի ժողովրդի սրտերը, որը միշտ կանգնած է եղել հայերի և Հայաստանի կողքին, և թույլ չի' տա այս անհայրենիքներին ազատորեն գործել:
Իրանի ժողովրդի պատմական հիշողությունը կհիշի այս ամենը։Այսպիսով, խնդրում ենք Բարեկամության ասոցիացիայի հարգարժան գործընկերներին, եթե վերջին օրերին հրապարակել եք որևէ լուր, հոդված կամ վերլուծություն՝ կապված Իրանի Իսլամական Հանրապետության վերջին զարգացումների և Իրանի ժողովրդի դեմ պարտադրված պատերազմի հետ, ուղարկել համապատասխան հղումները մեզ։ Շնորհակալություն համագործակցության և ուշադրության համար։
Իրան-Հայաստան բարեկամության ասոցիացիա։



