Իրան–ԱՄՆ անուղղակի շփումներ․ Օմանի միջնորդութ...

Օմանի իշխանությունները անուղղակի բանակցությունների առաջին փուլի ավարտից հետո իրանական կողմին փոխանցել են Միացյալ Նահանգների մի քանի ուղերձներ։ Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

«Մենք ամերիկացիներին որևէ նամակ չենք ուղարկել, բայց մեր ընկերները Օմանում փոխանցեցին Միացյալ Նահանգների որոշ ուղերձներ, որոնք մենք կքննարկենք Թեհրանում», – ասել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ՝ Օման և Կատար կատարած այցերից հետո։