Իրանական և ամերիկյան բանակցողները գրեթե համաձ...

Իրանական և ամերիկյան բանակցողները գրեթե համաձայնության են հասել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, երբ Իսրայելը սկսեց Իսլամական Հանրապետության ռմբակոծությունները։ Նման տեսակետ է հայտնել The American Conservative ամսագրի սյունակագիր Թեդ Սնայդերը իր հոդվածում։

Նրա կարծիքով՝ ավելի ու ավելի շատ ապացույցներ են վկայում այն մասին, որ մայիսի 23-ին Հռոմում կայացած բանակցություններում կողմերը քննարկել են երկու փոխադարձաբար ընդունելի տարբերակ. Իսլամական Հանրապետության կողմից ուրանի հարստացման շեմի սահմանումը՝ ԱԷՄԳ-ի կողմից վերահսկողության ներքո և իրանական տարածքում ուրանի հարստացման համար միջազգային կոնսորցիումի ստեղծումը։

Քուինսիի Պատասխանատու պետական կառավարման ինստիտուտի փոխնախագահ Թրիտա Փարսին, հարցազրույցում նշել է, որ այս երկու տարբերակներն էլ բավարարում են Իրանի ղեկավարության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջները՝ ճանապարհ բացելով իրանական միջուկային հարցի խաղաղ լուծման համար։ Սակայն, ամերիկացի առաջնորդը նախընտրել է դիմել ռազմական միջոցների, աջակցել Իրանի դեմ Իսրայելի ռմբակոծությունները, ապա հրաման է տվել ԱՄՆ զինված ուժերին հարվածել իրանական միջուկային օբյեկտներին։ Արդյունքում, Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը վերսկսելու փորձերը բախվում են փոխադարձ անվստահության անդունդին, գրում է Սնայդերը։