Իրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժը...

Հայաստանի ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից hունիսի 30-ին տեղական ժամանակով ժամը 12:53-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։53-ին)  գրանցվել է հյուսիսային լայնության 39.54⁰ և արևելյան երկայնության 44․52⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3․9 մագնիտուդով երկրաշարժ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզում՝ 4 բալ, Վայոց Ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալուժգնությամբ։