Իրան-Հայաստան սահմանային անցակետից մեծ թվով բ...

Այսօր՝ հունիսի 17-ին, Shamshyan.com էին զանգահարել  հայ վարորդներ, ովքեր արդեն 10 օր է՝ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ագարակի անցակետի մոտ, սակայն չեն կարողանում մուտք գործել Հայաստան։

«Ագարակի անցակետում հայ վարորդները անտեսված վիճակում են այն աստիճանի, որ այստեղից դուրս չեն թողնում, բայց իրանցիներն առանց որևէ խնդրի և՛ դուրս են գալիս, և՛ մտնում են, իսկ մենք արդեն 10 օր կանգնած ենք ու հույս չունենք, որ մոտակա օրերին կարանք դուրս գանքայստեղի անցակետով։ Մեր մաքսատանը դիմել ենք զանգով, բայց նորից անտեսվել է մեր բողոքը։ Մեծ թվով բեռնատարներ մնացել են Իրանի տարածքում ու դուրս գալու հույս չունեն»,- նշել են նրանք: