Իրականության զգացողությունը բթացնելը համակարգ...

Իրականության զգացողությունը բթացնելը համակարգվում է մեկ թշնամական կենտրոնից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Քրիստինե Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ««Հաղթում ենք»

«Ջերմուկի հաղթական պատերազմ»

«Սոթքում կերած ապտակից ուշքի չի գալիս թշնամին»

Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հայերիս դեմ օգտագործում են նույն գործիքակազմը, ինչ Ադրբեջանը մեր դեմ միջազգային հարթակներում:

Ձեռագիրը միշտ նույնն է. 180 աստիճան իրականությունից տարբերվող ինֆորմացիան` հիմնված կոնտեքստից կտրված մեկ լուսանկարի\գրառման\որևէ կերպ չապացուցվող փաստի վրա, որպես սեփական պրոպագանդիստական թեզի ապացույց ներկայացնելը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչի` ձմերուկով ու սեխով սարքած տորթով պաշարված Արցախում  ծննդյան օրը հիշատակելը որպես շրջափակման բացակայություն ներկայացնելը և սեփական ժողովրդին perfecttv-ով, հայ պաշտոնյաներով ու պրոպագանգիստներով տեղեկատվական ահաբեկչության ենթարկելն ու իրականության զգացողությունը բթացնելը համակարգվում է մեկ թշնամական կենտրոնից»։