 
     
								Հանրային տրանսպորտում չվճարող ուղևորներին տուգանելու մեխանիզմն արդյունք է տվել։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանի խոսքով՝ այս ուղղությամբ եկամուտները մոտ 20 տոկոսով ավելացել են։
«Ահռելի թվերի տարբերություն է տվել, և իրականում ուղղակի հանգիստ և անվճար երթևեկող քաղաքացիների թվի էական նվազում ունենք։ Հիմա տուգանքներն իրականացնելիս ավելի կետային ենք աշխատում, հասկանում ենք՝ կոնկրետ որ գծերի վրա կան կրկնվող դեպքեր»,- նշել է Ավինյանը։







