Իրականում ինչ առնչություն ունի նախկին թաղապետ...

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնել էինք, Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը երկու ամսով կալանավորվել է: Հիշեցնենք, որ ՔՊ-ական Մկրտչյանը ձերբակալվել է ՔՊ Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու եւ նրա ազատությունը սահմանափակելու մեղադրանքով:

«Իրավունք»-ը փորձեց տեղեկանալ, թե ինչ ընթացքի մեջ է այժմ գործը եւ խոսեց Ռազմիկ Մկրտչյանի հոր՝ իրավապաշտպան Սամվել Մկրտչյանի հետ:
Վերջինս խոսքերով՝ նա որեւէ ինֆորմացիայի չի տիրապետում, անձամբ այդ գործին առնչվող որեւէ գործառույթ չի ծավալում:

«Վստահ եմ մի բանի վրա, որ այն, ինչի հիման վրա աղմուկ են բարձրացրել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ես լավ եմ ճանաչում իմ որդուն»,- ասաց Մկրտչյանը: