Վրաստանում՝ անցնող շաբաթ օրը, տեղի ունեցան խորհրդարանական ընտիրություններ, որում վստահ հաղթանակ տարավ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած, իշխող ՝«Վրացական երազանք» կուսակցությունը։
Վրաստանի ազգային իշխանությունները կարողացան հաղթանակ տոնել մի դեպքում, երբ իրենց դեմ էր ամբողջ Արևմուտքը։ Արևմտյան երկրները այնքան էին ներգրավված Վրաստանի ներքին գործերին, որ որոշ արևմտյան երկրների ԱԳ նախարարներ մասնակցում էին ընդդիմության հանրահավքներին։ Ընտրություններից առաջ ԵՄ-ն հայտարարեց, որ կասեցնում է Վրաստանի ԵՄ անդամակցությանը գործընթացը։ Ըստ էության ամեն բան արվեց, որպեսզի վրաց ժողովրդին տանեն իրենց օրակարգով, բայց չստացվեց՝ «Վրացական երազանքը» ազգային օրակարգով ստացավ ընտրողների 54 տոկոսի աջակցությունը։
Այս ամենում պետք է առանձնացնել «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի դերակատարումը։ Նա հանուն իր պետության դուրս եկավ Արևմուտքի դեմ, վտանգի տակ դրեց իր կայնքը, միլիարդների կապիտալը և թույլ չտվեց Վրաստանը մտցնել Ռուսաստանի դեմ աղետալի պատերազմի մեջ։ Իվանիշվիլիի փորձը իրապես ուսանելի պետք է լինի։ Ահա թե ինչ է նշանակում, երբ փողից ու անձնական անվտանգությունից առավել գնահատում ես պետությունդ ու սեփական ժողովրդիդ անվտանգությունը։ Այդ ժամանակ՝ աշխարհում ոչ մի «հզոր ուժ» քեզ չի կարող ստիպել պետությունը տալ քաղաքական թափթփուկի ու աղետի առաջ կանգնեցնել այն։