IQOS-ներն ապագայում կարող են անհետանալ․ Ռուսա...
Ռուսաստանում ծխախոտի տաքացման համակարգերը, ինչպիսիք IQOS-ն է, ապագայում հնարավոր է հասանելի չլինեն սպառողների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Առողջապահության նախարարության ծխախոտի դեմ պայքարի կոորդինացիոն խորհրդի անդամ Վիկտոր Զիկովը՝ «Говорит Москва»-ի հետ զրույցում։
Մասնագետը ուշադրության է հրավիրել այն բանին, որ ներկայումս ընկերությունների միջեւ ընթանում է սուր պայքար, կապված այդ համակարգերի ինտելեկտուալ իրավունքի հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում վերջինիս վաճառքը արգելվել էր, քանի որ սկսվել էր դատավարություն վերջինիս ինտելեկտուալ իրավունքի հետ կապված։ Զիկովը կարծում է, որ արգելման որոշումը կապված է պատենտի պաշտպանության անհրաժեշտության հետ, որը ինչպես հավաստիացվում է, պատկանում է այլ ընկերության, եւ եթե այլ երկրներում էլ նման հայցեր հարուցվեն, որտեղ շուկայում ներկայացված են Philip Morris-ի թողարկած ծխախոտի տաքացման համակարգերը, ապա հնարավոր է, որ նմանատիպ արգելքներ էլի լինեն, եթե պարզվի իրապես, որ պատենտի օգտագործման խախտում կա։ Այս ամենից զատ, Զիկովը շեշտել է, որ կարեւոր է նաեւ իմանալ, որ նմանատիպ հարմարանքները վնասակար են առողջության համար։