ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու կամ չհանելու հետ կապված դեռևս որոշում չկա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Այն հարցին, թե արդյոք կառավարությունը Սահմանադրական բարեփոխումների խորհրդին դիմելու է այդ հարցով, Գալյանը պատասխանեց, որ այդ մասով ևս որոշում չունեն։
«Մենք դեռ չենք ձևավորել այնպիսի օրակարգ, որը հստակ լինի՝ առաջարկելո՞ւ ենք Անկախության հռչակագրի հղման հեռացում, թե՞ ոչ։ Ամեն դեպքում սա հարց է, որը շատ երկար քննարկել ենք, այդ թվում՝ լրագրողների հետ։ Բայց մենք բազմաթիվ առաջարկներ ենք արել, որոնք խորհուրդը չի ընդունել։ Ինտրիգ մի՛ փնտրեք այնտեղ, որտեղ չկա. մենք բաց ենք աշխատում»,-ասել է Գալյանը։



