
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքել է Գառնիկ Իսագուլյանի տեսանյութին՝ նշելով․ «Քիչ առաջ ուղարկեցին արցախատյացությամբ ու նիկոլական թեզերի պաշտպանությամբ հայտնի մի ալիքով հրճվանքով տարածված կարճ տեսանյութ Գառնիկ Իսաղուլյանի կատարմամբ։ Այսքան տարի տարբեր ստվերային տերերին ծառայած, շատ անգամ մատնիչ, սադրիչ աշխատածին մի բան ասեմ՝ ինքդ ես կապիկ ու կապիկ տերերին ծառա։ Զգույշ... Կրակի հետ ես խաղում, կամ կապիկի պես նռնակը խաղալիք ես համարում։ Սպառնալիք չէ։ Պարզապես՝ քաղաքականության մեջ հայտնված կապիկի ու խաղացնող կապիկների բնորոշում է...
Հ.Գ. «զուլում» էիր, մնացիր նույնը, ցավոք...»։