
Դրոնն ընկել է Սիրիայի սահմանի մերձակայքում գտնվող Թուրքիայի Ադանա նահանգի Ինջիրլիք ավիաբազայի տարածքում, հայտնում է Rudaw-ն:
10-րդ տանկերային Ինջիրլիք բազայի հրամանատարությունը կործանված անօդաչու թռչող սարք է հայտնաբերել բազայի տարածքում: Տարածաշրջան հակաահաբեկչական ջոկատ է ուղարկվել: Անօդաչուն ուղարկվել է ստուգման:
Միևնույն ժամանակ, լուրեր կան, որ Թուրքիան կարող է վրեժխնդիր լինել Միացյալ Նահանգներից ռուսական С-400-ների գնման հետ կապված վերջին պատժամիջոցների համար` պահանջելով լքել Ինջիրլիք ավիաբազան:
Ինջիրլիք ավիաբազան տասնամյակներ շարունակ համատեղ շահագործվում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից եւ կարեւոր հենակետ է ԱՄՆ օպերացիաներիի համար Իրաքում եւ Սիրիայում: