Ինձ զեկուցվել է, որ պատերազմի հավանականությու...

2018 թվականի մայիսից, երբ վարչապետի պաշտոնն ստանձնել եմ, անընդհատ ստացել եմ զեկուցագրեր, ԱԱԾ-ն անընդհատ ահազանգել է պատերազմի հնարավորության մասին: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ԱԱԾ-ն անգամ հնարավոր պատերազմի ժամկետներ է հնչեցրել։

Վարչապետ նաև մատնանշեց, որ այլ զեկուցագրեր էլ է ստացել։ Նրա խոսքով՝ իրեն նաև զեկուցվել է, որ միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում։

«Ինձ զեկուցվել է, որ պատերազմի մեկնարկի հավանականությունը 30 տոկոս է, և որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ գնանք անհամաչափ զիջումների»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կոչ է արել ԶՈւ-ին կտրուկ գործողություններ չանեն՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար:

«Իմ քաղաքական հրահանգը եղել է՝ լիենլ իրավիճակին համարժեք: 2020-ի հունիսին ՊՆ-ում ունեցել եմ խորհրդակցություն, որտեղ հարց եմ տվել՝ մենք ունեե՞նք այնպիսի ինդիկատորներ, որի ի հայտ գալու դեպքում գնահատում ենք, որ վերջ, հարձակում է տեղի ունենում: Ինձ ասել են՝ կան այդպիսի ինդիկատորներ: Իմ հրահանգը եղել է միանշանակ, որ անկախ ամեն ինչից, ես հիմա բաց հրահանգ եմ տալիս, որ եթե այդ ինդիկատորներն ի հայտ կգան,  բանակը պետք է սահմանված ձեւով գործի»,-ասաց Փաշինյանը:

Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում հայտնել էոր պատերազմից առաջ ՀՀ ԶՈւ-ն մասմաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականությանորովհետև ռադիոկլանման միջոցով 2020 թվականի սեպտեմբերի 25-ին որսացել էին Գյանջայի հատվածում թուրքական F16 կործանիչների օդաչուների խոսակցությունըըստ որի «կիրակի օրը նրանք ինչոր կարևոր բանի պետք է մասնակցեին»։ Գասպարյանը շեշտել էոր այս տեղեկությունները ստանալուց հետո ինքը «ինտուցիայով նախապատրաստական բոլոր աշխատանքներն արել է»։

Ի պատասխան Փաշինյանն ասացոր սեպտեմբերի 25-ին այդ տեղեկությունն իրեն զեկուցվել էՓաշինյանը խոստացավ առավել մանրամասն տեղեկություններ հայտնել հանձնաժողովի նիստի դռնփակ հատվածում։