Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր դատարանում անդրադարձել է իր դստեր այսպես կոչված պրոդյուսերին բնակարան նվիրելու փաստին․«Իմ երեխան երգչուհի չի, մենակ փոքր ժամանակ երգել է, որ երգչուհի լիներ, էսօր էլ կերգեր, այլ ոչ թե կսովորեր համալսարանում, ի դեպ՝ քաղաքագիտություն»,- հայտարարել է նախկին ոստիկանապետը:
«Այդ հասկացությունը ես ընդհանրապես չեմ հասկանում։ Հետո էլ պետք չէր գովազդել իրեն պրոդյուսեր լինելու համար, թե չէ ուրիշ ուժեղ պրոդյուսեր չկա իմ երեխայի համար։ Եթե ինձ պետք լիներ պրոդյուսեր՝ ինչ ուզենայի, ում ուզենայի, անելու էին»,-ասել է նա:



