Ինձ կալանավորելու որոշումն Առաջին ատյանի դատա...

Առաջին ատյանի դատարանի այս որոշումը կազմվել է երկու ժամվա ընթացքում, ինչը նշանակում է, որ որոշումն արդեն ուղարկվել է դատարան, այս որոշման մեջ չկար որևէ պատճառաբանություն: Այս մասին վերաքննիչ դատարանում ելույթի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենում «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը. նախագահող դատավորն է Ռուզաննա Բարսեղյանը:

«Իմ ակնկալիքը վերաքննիչ դատարանից այն է, որ այն կվերականգնի ՀՀ տարածքում քրեադատավարական օրենսգրքի գործունեությունը, դա ուղերձ կլինի ՀՀ քաղաքացիների համար, որ օրենքը կիրառելի է բոլորի համար, ոչ թե ընտրովի մարդկանց»,-ասաց նա: