SMS բառը ինձ դուր չի գալիս, որովհետև SMS-ը հին բանն է, հիմա տեխնոլոգիաները փոխվել են. եւ եթե որևէ մեկը որևէ ժամանակակից գործիքով հարաբերվում է... հիմա ես էլ հանրության հետ հարաբերվում եմ ձեզ կամերաների միջոցով, ինչ ես կամերայով լուր եմ ուղարկո՞ւմ: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետը SMS-ներով է աշխատանքից ազատում նախարարներին:
«SMS-ը հաղորդագրություն է, բայց որևէ գործիքով գործընկերների հետ շփվելը չեմ կարծում՝ ինչ-որ տարօրինակ բան է ենթադրում:
Իմմ հետ կապված, ես նշանակվել եմ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, դեկտեմբերի 11-ից ինձ աշխատանքից հանում են մինչև այսօր։ Անդադար, շարունակաբար ինձ գործից հանում են: Մամուլը այնքան է գրում, որ նախարարությունում էլ մարդիկ մտածում են, թե մեկ է հեսա կհանեն, հեսա կհանեն: Մի քիչ որ շատ եք գրում, մի քիչ շատ են խոսում, մի քիչ քիչ եք գրում՝ քիչ են խոսում: Եթե ուզում եք հստակ ասեմ, ինձ գործից չեն հանում»,-ասաց նա: