Այս քրեական գործը իրականում ծխածածկույտ է, իմ դեմ իրականացվում է հետապնդում: Այս մասին դատարանում նիստի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
«Ամեն անգամ օրենքի կամայական կիրառմամբ ինձ պահում են կալանքի տակ, օրինակ քննիչն ասում է, որ որևէ գործողություն չկա անելու,բայց դատավորն ասում է, չէ ես կալանքը 15 օրով երկարացնում: Բոլորը շատ լավ հասկանում են, որ այստեղ չկա հանցակազմ»,-ասաց նա:



