Ինչու են ջրային պարեկները զինված ինքնաձիգերով...

Օրերս Սևանա լճում ծառայության անցան ջրային պարեկները։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էր նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Իհարկե ջրային պարեկներ նախկին իշխանությունների ժամանակ էլ եղել են Հայաստանում, բայց առաջին անգամ է, որ Սևանա լճում ծառայություն իրականացնող պարեկները զինված լինեն մարտական ինքնաձիգերով։

Մի կողմից անհասկանալի է, թե ինչու են Սևանա լճում պարեկները լինելու ավտոմատավոր, մյուս կողմից հիշում ես, որ ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ» հասել են գրեթե լճի ափ և չի բացառվում, որ էլի առաջ կարողանան գալ։

Փաշինյանական իշխանությունն, ըստ ամենայնի, պատրաստվում է առաջիկա հնարավոր զարգացումներին։