Ինչպես Մոլոդովան, Հայաստանն նույնպես գրանտի տ...

Մենք այսօր նախաճաշ ունենք նախատեսված Հայաստանի կողմի հետ, որի ժամանակ կքննարկվի երկրում գալիք խորհրդարանական ընտրությունները: Մենք կխոսենք, թե ինչով կարող ենք նրանց օգնել այդ հարցում, հայտարարել է Կալլասը՝ խոսելով Բրյուսելում այսօրվա օրակարգում քննարկվող հարցերի մասին:

«Ինչպես Մոլոդովան, Հայաստանն նույնպես գրանտի տեսքով աջակցություն է ստացել մեզնից «Արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարի» համար», - նշել է Կալլասը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դեկտեմբերի 15-ին նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։