Ինչպե՞ս կպատասխանի ՔՊ-ականը, եթե նրան հարցնես...

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ քպ-ական ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱԼԵՆ ՎԱՆԻՉԿԱՅԻ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ

-Պարոն Աղազարյան, ինչպե՞ս են ձեր տատն ու պապը։

-Նրանք արդեն 5 տարի գտնվում են տարեցների խնամքի կենտրոնում, այնպես որ ես նրանցից տեղեկություն չունեմ։ Նրանց համար պատասխանատու են խնամքի կենտրոնի ղեկավարները։

-Իսկ ձեր հայրն ու մայրը՞։

- Նրանք ծանր հիվանդ են և արդեն մի քանի ամիս գտնվում են հիվանդանոցում։ Նրանցից նույնպես տեղեկություն չունեմ։ Ձեր հարցերն ուղղեք բժիշկներին։ Շնորհակալություն, ես շտապում եմ, պետք է մեկնեմ Հունաստան հանգստանալու։