
Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս ուզելով, թե չուզելով, անուղղակի կամ ուղղակի օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք: Սա եղել է և կա իմ համոզմունքը: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք վարչական ռեսուրս կիրառելո ՞ վ ենք ՀՀ-ում հեղափոխություն արել: Ինչպես կարող է որևէ քաղաքական ուժ իր հաջողության պատմությունից հրաժարվի:
Այն քաղաքական ուժը, որը սեփական քաղաքական հաջողության պատմությունից հրաժարվի ու սկսի կարծել, որ կարող է Սերժի ու Ռոբերտի հաջողության պատմությունն ավելի հետաքրքիր է, դա ինքնասպանություն է այդ քաղաքական ուժի ու գործչի համար:
Որտեղ մնանք մեր արժեքների շրջանակում, այնտեղ մենք միանշանակ հաղթելու ենք»,-ասել է Փաշինյանը: