
Մեր զինված ուժերի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեսիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն՝ առավոտյան ժամը 4։00-ն։ Այս մասին գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Ինչպես Իրանը բազմիցս հստակեցրել է Իսրայելն է պատերազմ սկսել Իրանի դեմ, այլ ոչ թե հակառակը։
Այս պահի դրությամբ որևէ «համաձայնություն» չկա հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Այնուամենայնիվ, եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ ոչ ուշ, քան Թեհրանի ժամանակով ժամը 4-ին, մենք մտադրություն չունենք շարունակել մեր պատասխանը դրանից հետո։
Մեր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ»,-գրել է նա։