
Խաղաղության համաձայնագրի նախագծում եվրադիտորդների մասին ոչ մի բառ, ոչ մի նախադասություն չկա: Այդ մասին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խաղաղության համաձայնագրում կա երրորդ երկրների ուժերի տեղակայման մասին: Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայեն՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշեց վարչապետը: