ԱԺ-ում քննարկվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով պայմանավորված, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով նախագծի հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, հետարքրվեց, թե՝ ինչո՞ւ է «ազգային» անվանումը դուրս մնացել Գիտությունների ազգային ակադեմիայի անունից։
«Ես սա իրապես տեղավորում եմ ազգայինի նկատմամբ ներկա քաղաքական ուժի, իշխանություն իրականացնող քաղաքական ուժի տոտալ արգահատանքով և ալերգիայով ազգային բառի նկատմամբ»,- նշեց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



