Ինչի՞ ուսանողները հեծանիվով չեն գնում դասի. ա...

Ես կիրակի օրը 50 տարեկան լինելով 100 կմ հեծանիվ եմ քշել, տեսնում եմ՝ երիտսրադները կանգնած տրանսպորտի են սպասում. էս երեխեքին խի՞ չենք հուշում, չենք ասում՝ չի՞ եք մի ժամ կանգնել կանգառում, 10 կմ է, հեշանիվով գնացեք-եկեք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուր գնում ենք, ասում են՝ ձրի ուսանողական ավտոբուս տվեք: Ինչի՞ մեկը չի ասում՝ երեխեք ջան, հեծանիվ վերցրեք, հեծանիվով գնացեք դասի: Ամո՞թ ա, թե պետք է սեւ ծիծակ կոշիկներ լինեն, ոսկե ցեպերը վզներից կախած»,-ասաց նա: