Սիրիայի նախագահ ալ-Շարաան առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Էմանուել Մակրոնի և Ռեջեփ-Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է SANA-ն։
Զրույցների ընթացքում քննարկվել են Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները։
Մակրոնի հետ զրույցում Սիրիայի նախագահը քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները և Սիրիայի դերը միջազգային ասպարեզում: Նա շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային երկրի վերականգնման գործընթացին ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով սիրիական հասարակության բոլոր բաղադրիչների, այդ թվում՝ քրդական համայնքի պաշտպանության կարևորությունը:
Էրդողանի հետ զրույցը կենտրոնացած էր Սիրիայի ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես՝ Հալեպում անվտանգության հարցերի և վերականգնմանը խոչընդոտող անօրինական զինված դրսևորումների ճնշման վրա։ Թուրքիայի նախագահը շեշտել է համատեղ համակարգման կարևորությունն՝ ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու համար։ Կողմերը համաձայնել են շարունակել սերտ համագործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև։



