Մենք ծավալի հետ կապված խնդիր չունենք ներկայացնելու, այն, ինչ որ տեղի է ունեցել մինչև հիմա, դա բավարարից էլ բավարար է, այն, ինչ որ մեղադրող կամ ինչպես Գոշն է ասում՝ ամբաստանողները ներկայացնում են, իրենք չներկայացրեցին ոչ մի բան, այս ամբողջը բացարձակ արժեք չունի, դուք հիմա նստած ուղղակիորեն ժամ եք լրացնում։ Այս մասին այսօր՝ մարտի 5–ին, Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքից հետո դահլիճում հնչեցին ծափահարություններ։
Դատավոր Ֆարխոյանն արձագանքեց. «Մի փորձեք շարունակել վիրավորական տոնով», ինչին Սրբազանն արձագանքեց. «Վիրավորական չի, ուզում եք վիրավորական համարեք այսքան վիրավորելուց հետո։ Ոչ թե փորձելու եմ, այլ շարունակելու եմ»։
«Ուրեմն դատարանը համապատասխան միջոցներ կկիրառի»,–նշեց դատավորը, սրբազանն էլ հակադարձեց. «միջոցներ կիրառեք, ինչ ուզում եք՝ կիրառեք»։



