Օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումները։
«Այն վարորդները, որոնք դեռևս չեն իրականացրել իրենց տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը, պետք է մոտենան լիցենզավորված կայաններ՝ վկայագրման։ Այդ կայանների ցանկը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում։ Կայաններում գազաբալոնները պետք է ճնշափորձարկել և ստանալ վկայագրեր» , - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:



