Ինչ պետք է անի հանձնաժողովը, եթե երկրի ղեկավա...

Այսօր՝ հունիսի 28-ին կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում անհետ կորածների և ռազմագերիների հարազատներն ու ծնողները՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինանի հետ։

Լրագրողների հետ զրույցում անհետ կորածների հարազատներից նշեց, որ  այս պահին կառավարությունից ակնկալում են քայլեր, իրենց որդիներին գտնելու ուղղությամբ և չեն հեռանա քանի դեռ հստակ պատասխան չունեն իրենց հարցերին և եթե Փաշինյանի հետ հանդիպումը իրենց չգոհացնի ավելի խիստ մեթդոնրի կդիմեն։

«Ընտրություններից 8 օր է անցել, մի գերի վերադարձրե՞լ են, ընդհակառակը մեր հողում մեր տղերքին են ծեծում, տեսե՞լ եք այդ տեսանյութը, ընդամենը 2 օր առաջ մեր տղաներին ծեծեցին, ջարդեցին, զենքերը վերցրին, ասում էին ադրբեջանցիները դուրս են գալու մեր տարածքից, տեսնում ենք, որ մի բան էլ առաջ են գալիս»,- նշում է անհետ կորածի մորեղբայրը։

Նշենք, որ կառավարությունից հարազատներին հայտնել են, որ Փաշինյանը պատրաստ է հանդիպել նրանց հետ։