Ինչ նվեր է Փաշինյանը տարել Էրդողանին

Հունիսի 3-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Անկարայից տարածվող կադրերը շոկային էին՝ Փաշինյանը կարծես հայտնվել էր իր սրտի միջավայրում։ Լուսանկարներից մեկում Փաշինյանը պատմություն է պատմում, որի ժամանակ լիաթոք ծիծաղում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը, Թուրքիայի նախկին վարչապետ Յլդըրըմը և այլ թուրք պաշտոնյաներ։ Մեկ այլ տեսարանում Փաշինյանը երջանկանում է, երբ Էրդողանը ձեռքով բարևում է իրեն։

Պարզվում է Անկարա Փաշինյանը դատարկաձեռն չէր գնացել։ Ըստ շրջանառվող լուրերի Փաշինյանը իր հետ Անկարա է տարել նաև Էրդողանի դիմապատկերով գորգ, որն անձամբ Թուրքիայի նախագահին է փոխանցել։ Գորգի վրա նաև թուրքերեն գրառում է եղել։ 

Էրդողանը սիրում է գերգեր նվեր ստանալ

Էրդողանը սիրում է գորգ նվեր ստանալ (լուսանկարը 2020 թվականի)

Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմից, սակայն մեր տասնյակ զանգերն այնպես էլ անպատասխան մանցին։ 

Մեր աղբյուրների պնդմամբ Փաշինյանի համար խիստ կարևոր է եղել Էրդողանի երդմնակալությանը մասնակցելը։ Նա վստահ  է եղել, որ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելով ավելի կամրացնի իր դիրքերը և կվայելի Թուրքիայի ամուր աջակցությունը։