
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, հատկապես վերջին օրերին «Սրբազան պայքարի» գրասենյակում առավել ակտիվ շարժ է նկատվում, ելումուտն անհամեմատ շատացել է: Ասում են՝ մասնավորաբար շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակներ ներկայացնող փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Բագրատ Սրբազանը ինչ-որ նոր գործընթացներ է նախապատրաստում: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, կոնկրետ ինչ գործողություններ են նախատեսվում, նույնիսկ նրա ամենանեղ շրջապատում շատ մանրամասների տեղյակ չեն: Միայն գիտեն, որ բավական լուրջ ու թափով քայլեր են սպասվում: Մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ չի բացառվում, որ արդեն աշնան սկզբին փողոցային պայքարի նոր՝ ավելի հուժկու գործողություններ սկսվեն, սակայն միայն դրանով շարժումն իր քայլերը չի սահմանափակելու:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում