ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի անվան շուրջ աղմուկը չի դադարում։ Օրերս «Փաստինֆո» գործակալությունը հրապարակեց մի տեղեկատվություն, ըստ որի` Դավիթ Սանասարյանը ՊՎԾ պետի տեղակալ Ադյանի գործով ներգրավված է որպես կասկածյալ և քաղաքից չհեռանալու մասին ստորագրություն է տվել։ Եղան հրապարակումներ նաև այն մասին, որ Սանասարյանին առաջիկայում հնարավոր է ձերբակալեն։
Այս հրապարակումներին արձագանքեց Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում․«․․․Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։
Ինչպես պայքարել եմ ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի։
Շնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում։ Դուխով...»։
Չնայած իր գրառման մեջ Սանասարյանը հայտարարել էր, որ մանրամասները կասի ասուլիսին, բայց հաջորդ օրը որևէ ասուլիս տեղի չունեցավ։ Սանասարյանը չի խոսում այն դեպքում, երբ իր անվան հետ կոռուպցիոն պատմություն է կապվում։ Բանականությունը հուշում է, որ եթե նա իրականում ասելիք ունի, ապա պետք է վարկյան առաջ ասուլիս հրավիրեր ու մանրամասններ ներկայացներ հանրությանը։
Սանասարյանի փոխարեն խոսեց «սորոսական» Դանիել Իոաննիսյանը։ Նա իր ֆեյսբուքյան գրառմամբ կասկած հայտնեց, որ ԱԱԾ-ում ստիպել են ՊՎԾ պետի տեղակալ Ադյանին մեղադրական ցուցմունք տալ Դավիթ Սանասարյանի դեմ․«ԱԱԾ-ի նման փակ և ցածր հանրային հաշվետվողականությամբ կառույցում կարող են մարդուն ասել «շեֆիդ (Սանասարյանի) դեմ ցուցմունք տուր ու խափանման միջոցդ կփոխենք, կալանքից դուրս կգաս»: Այս պայմաններում Հայաստանում իրավապահների նկատմամբ հանրային վստահության բարձրացում չենք ունենալու»,-գրել էր Իոաննսյանը։
Ամենայն հավանականությամբ` Սանասարյանը հենց այս սցենարով էր կշարժվի, եթե իհարկե մինչ այդ չկարողանա համոզել վարչապետ Փաշինյանին միջնորդել և կանգնեցել իր քաղաքական ամբողջական ոչնչացումը։



