Լրագրող Գառնիկ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Խնդրում եմ ընթերցելուց լինել ուշադիր
2024 թ․ Հունվարի 29, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան
«Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց՝ լսեք, դուք չե՞ք հասկանում, այսօր ես ամենադժբախտ մարդն եմ Հայաստանում, որովհետև իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Արցախը, և՛ Հայաստանը»։
2018 թ․ Մայիսի 17․ Լևոն Տեր-Պետրոսյան
«Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ»:
------------------------------------------
2022 թ․ Հունիսի 26, Լևոն Տեր-Պետրոսյան
Մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ: Պետք է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ստորագրվեն պայմանագրեր, որոնք ոչ մեկի քիմքին հաճելի չեն լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա։
Հայաստանյան ընդդիմության մեծ մասը կարծում է, որ եթե ազատվի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կարող է խուսափել ցավոտ լուծումներից
Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել... Ճապոնիան չի՞ նվաստացել, կապիտուլյացիայի ենթարկվել, ի՞նչ կա էդտեղ. դա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան։
2022 թ․ Հոկտեմբերի 6, Պրահա
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը(Ադրբեջան՝ 86,600 քառ․ կմ, Հայաստան՝ 29,800):
2022 թ․ Հոկտեմբերի 6, Տեր-Պետրոսյանի գրասենյակ
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
Անցավ մեկ տարի․․․․․
2023 թ․ Սեպտեմբեր 28․ Լևոն Տեր-Պետրոսյան
Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից:
Եվս մեկ տարի անց․․․․․
2024 թ․ Դեկտեմբերի 25․ Լևոն Տեր-Պետրոսյան
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։
Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի»։