Ինչ կարելի է եզրակացնել այսօրվա սահմանային բա...

Հայ-ադրբեջանական սահմանին մեղմ ասած՝ լարված է, իսկ ավելի առարկայաբար՝ մարտական բախումներ են տեղի ունեցել։ Հայկական կողմն ունի առնվազն երեք զոհ եւ վիրավորներ։

Ռուսական միջամտությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման։ Ու այս ամենը՝ Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիեւ հանդիպումներից ու հեռախոսազանգերից հետո։ Կարելի է արձանագրել հետեւյալը․

• 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման գործընթացում ինչ որ խնդիրներ են ի հայտ եկել։

• Այդ խնդիրներն ավելի շատ վերաբերում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած հայտնի կամ կուլիսային պայմանավորվածություններին։

• Ամենայն հավանականությամբ՝ ինչ որ բանից Բաքուն դժգոհ է։ Գուցե, Երեւանի պահվածքը իրենց ծրագրածի կամ ակնկալածի նման չի եղել։

• Հասկանալի է, առանց Մոսկվայի «դաբրոյի» Հայաստանի սահմանին տեղային բնույթի մարտեր Ադրբեջանը չէր սանձազերծի։ Ասել է, թե՝ այսօրվա լարվածության հետեւում երեւում են Ռուսաստանի՝ ոչ այնքան փոքր ականջները։

• Շոյգու-Կարապետյան-Հասանով՝ Մոսկվայում այսօր կայանալիք հանդիպմանը ամենայն հավանականությամբ ինչ որ պայմանավորվածություն ձեռք կբերվի սահմանային դելիմիտացիայի կամ նույնիսկ՝ խաղաղության պայմանագրի հետ կապված

• Բաքուն շտապում է։ Իսկ դա նշանակում է, որ իր համար բարենպաստ ժամանակաշրջանը մոտենում է, գուցե եւ ավարտին, եւ ռեգիոնում նոր պրոցեսներ են սկսվելու եւ եթե հիմա չկապիտալիզացնի իր ձեռքբերումները, ապա կարող է եւ այլեւս դրա հնարավորությունը չունենա։