Ի՞նչ կապ ունի ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանը ՀՖՖ-ի 1...

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) 2021 թ.-ին կազմակերպել է Աբովյանի մարզադաշտի նորոգումը։ Այն արժեցել է 783 միլիոն դրամ` 1.5 մլն դոլար, որը ֆինանսավորել է ՈւԵՖԱ-ն։

 

«Հետք»-ը պարզել է, որ մարզադաշտը վերանորոգած ընկերությունը պատկանում է շրջակա միջավայրի նախարար, ՀՖՖ-ի և Կառավարության կապն ապահովող Հակոբ Սիմիդյանի ընկերոջ հետ փոխկապակցված անձանց։

ՍՊԸ-ն գրանցված է Սիմիդյանի ընկերոջ՝ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի հարևանի անունով, որը նախկինում նման ծավալի շինարարության փորձ չի ունեցել։ Ավելին, ՀՖՖ-ի կազմակերպած մրցույթին մասնակցած ընկերություններից մեկը պատրաստ է եղել մարզադաշտը նորոգել 50 մլն դրամով էժան, սակայն ՀՖՖ-ն որոշել է պայմանագիր կնքել պաշտոնյաների հետ կապված ՍՊԸ-ի հետ։

 

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 2022 թ․-ին, կտրելով կարմիր ժապավենները, ազդարարեցին Աբովյանի քաղաքային մարզադաշտի վերաբացումը։ Այդ օրը Ալեքսանդր Չեֆերինը մեծ ոգևորությամբ խոսում էր ինչպես մարզադաշի վերաբացումից, այնպես էլ իր և Արմեն Մելիքբեկյանի ջերմ հարաբերություններից։ Մարզադաշտի վերաբացումից շատ չանցած՝ ՀՖՖ 22-րդ ժողովի ժամանակ ՈՒԵՖԱ-ի «Հեթտրիկ» ծրագրի (HatTrick) պատասխանատու Դենիս Բաստարինը, խոսելով վերակառուցված և վերաբացված մարզադաշտերի, այդ թվում՝ Աբովյանի մարզադաշտի մասին, նշեց, որ դրանք՝ որպես ենթակառուցվածք, մեծ ժառանգություն են, որ թողնելու են ապագա սերունդներին։ ՈւԵՖԱ-ի պաշտոնյան հայտարարեց նման ծրագրերին հետագայում էլ աջակցելու պատրաստակամության մասին։ Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի, Աբովյանի մարզադաշտի վերանորոգումը ֆինանսավորվել է ՈՒԵՖԱ-ի «HatTrick» ծրագրի միջոցով։

 

Հետաքրքիր է՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնյաները տեղյա՞կ են, թե ինչպես է կազմակերպվել մարզադաշտը նորոգող ընկերության ընտրությունը, ո՞վ է մրցույթում հաղթել, և ինչպես կարող էր ավելի արդյունավետ ծախսվել իրենց ֆինանսավորումը։

2021 թ.-ի սկզբին Ֆուտբոլի ֆեդերացիան Աբովյանի մարզադաշտը նորոգելու փակ մրցույթ է նախաձեռնում՝ մասնակցելու հրավեր անելով 4 ընկերության։ Մրցույթին գնային առաջարկներով դիմում են «Արտշին պլյուս», «Մոնտաժտրանսսշին», «Նյու Արմշին» և «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՍՊԸ-ները։ Մասնակցության կարգը սահմանվում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրամանով։ Ըստ այդ կարգի՝ մարտի 9-ին պետք է տեղի ունենար մրցութային հանձնաժողովի նիստ, որի ժամանակ իրականացվելու էր հայտերի համադրում և գնահատում, իսկ հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ որոշվելու էր հաղթողը։ Մինչդեռ մարտի 9-ի նիստին հաղթող չի ընտրվել։ Հանձնաժողովն այդ օրը որոշել է մրցույթի մասնակիցներից լրացուցիչ փաստաթղթեր պահանջել։ Նման ընթացակարգ մրցույթի կարգում սահմանված չի եղել։ Մեկ ամիս անց՝ ապրիլի 9-ին, գնահատող հանձնաժողովը որոշել է մրցույթում հաղթող ճանաչել «Արտշին պլյուս» ՍՊԸ-ին։ Մասնակիցներից «Նյու Արմշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչը «Հրապարակ» օրաթերթին ասել է, որ մրցույթը խախտումներով է անցկացվել։ Ըստ նրա, «Նյու Արմշին» ՍՊԸ-ն առաջարկել է մարզադաշտը վերանորոգել 733 միլիոն 743 հազար դրամով, սակայն ՀՖՖ-ն հաղթող է ճանաչել 783 միլիոն 400 հազար դրամ՝ 50 միլիոն դրամով ավելի թանկ գնառաջարկ արած ընկերությանը՝ «Արտշին պլյուս» ՍՊԸ-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։