Ինչ կապ ունի Մարիամ Փաշինյանը մանկապղծույան մ...

Վերջին օրերին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հանդես եկավ անհասցե մեղադրանքով՝ ակնարկելով հոգևորականների հնարավոր կապը մանկապղծության հետ։ Իր հայտարարությունը առաջացրեց հանրային արձագանք՝ այդ թվում նաև իմ կողմից։ Ի պատասխան՝ ես հստակ անուններ ներկայացրի՝ մատնանշելով իշխանական շրջանակներում առկա անձանց, որոնց շուրջ կան մանկապղծության վերաբերյալ հրապարակումներ։ Աննա Հակոբյանն արձագանքեց սեռական շեղումներ պարունակող զրպարտությամբ։

Այսօր, բացի անուններից, ներկայացնում եմ նաև փաստեր։ Իսկ վերջում՝ մի քանի ուղղակի հարց եմ հղում Աննա Հակոբյանին։


Հանրությանը հայտնի է լուսանկար, որում Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, պատկերված է մի խումբ անձանց հետ։ Նրանցից մեկը՝ Սամսոն Թանթուշյանը, ըստ մամուլի և դատական նյութերի, եղել է մեղադրյալ մանկապղծության ծանր գործով։ Ըստ որոշ մամուլի՝ Մարիամ Փաշինյանն ու Թանթուշյանը, մի քանի այլ երիտասարդների հետ միասին, 2018 թվականին այցելել են Վանաձորի մանկատուն։

Դատական գործի՝ ԵԱՔԴ/0160/01/16, տվյալների համաձայն՝ Սամսոն Թանթուշյանը մեղադրվել է վեցամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների համար։ Ըստ մեղադրականքի՝ նա երեկոյան ժամերին մոտեցել է բակում խաղացող երեխաներին, ուժով տարել նրանցից մեկին՝ 6-ամյա տղային, ավտոտնակների հետևը և այնտեղ կատարել սեռական բնույթի գործողություններ՝ երեխային սպառնալով մահվամբ։

Թեպետ գործը քննվել է փակ նիստում, և մանրամասներ ճշգրտել դժվար է, մի շարք բաներ արդեն իսկ հստակ են։ Սամսոն Թանթուշյանը 2018 թվականին արդեն ազատության մեջ էր, իսկ ներկայում՝ ըստ նրա «Ֆեյսբուքյան» էջի, գտնվում է ԱՄՆ-ում։

Հարցեր Աննա Հակոբյանին

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Աննա Հակոբյանին ուղղվում են հետևյալ պարզ և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերը․

  1. Ինչպե՞ս է պատահել, որ ձեր դստեր շփման շրջանակում հայտնվել է մանկապղծության մեջ մեղադրվող անձ։
  2. Ինչպե՞ս է պատահել, որ նա՝ ունենալով նման ծանր մեղադրանք, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կարողացել է լքել Հայաստանը։
  3. Ինչպե՞ս է պատահել, որ դեռ 2018 թվականին մամուլում արդեն առկա լինելով սեռական բնույթի հանցագործության վերաբերյալ հրապարակումներ՝ Սամսոն Թանթուշյանը շարունակում էր մասնակցել ոչ միայն ձեր դստեր ընկերական, այլև ձեր ամուսնու շրջապատի միջոցառումներին։

Հաշվի առնելով այս իրողությունները՝ հանրությունը սպասում է հստակ, փաստարկված և ազնիվ պատասխանների։ Այս հարցերն այլևս հնարավոր չէ շրջանցել լռությամբ կամ զրպարտություններով։