Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չցանկացավ խոսել Արցախում ստեղծված իրավիճակի մասին:
«Մեր ֆունկցիան մենք տեսնում ենք այսպես՝ մաքսիմալ մեր գործը կատարել լավ, եւ դուք տեսնում եք, որ առաջին հինգ ամիսների տնտեսական աճը աշխարհում ամենաբարձրերից է»,- ասաց նա:



